|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք: Տեղեկությունը 24News-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
««Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,- հայտել են կոմիտեից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այսօր առավոտվանից գտնվում են Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։
Մեր տեղեկություններով, առավոտյան՝ 8։50-ից, Հակակոռուպցիոնի աշխատակիցները փակել են աշխատասենյակներից մեկի դռները և աշխատանքներ են իրականացնում։
Ուսումնասիրում են փաստաթղթաշրջանառությունը, սակայն նրանց հետարքրքության օբյեկտը մասնագիտական ամբիոններից մեկն է և նրա վարիչը»։