կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-02 03:22
Հասարակություն

Բաշխումն իրականացվում է խախտումներով

Բաշխումն իրականացվում է խախտումներով

Գործազրկության իրական մակարդակը Հայաստանում 2010 թ. կազմել է 27,5 տոկոս: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը` հավելելով, որ պաշտոնական եւ իրական գործազրկության մակարդակների տարբերության կրճատման վերաբերյալ հետազոտություն դեռեւ չի իրականացվել:

 

«Ըստ կանխատեսումների` ենթադրվում է, որ առնվազն մեկ տոկոսով իջել է իրական գործազրկության մակարդակը: Այդ տարբերությունն ավելի կփոքրանա հատկապես «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակի գործածությունից հետո»,-նշեց Ս. Հարությունյանը:

 

Ինչ վերաբերում է գործազրկության նպաստների կրճատմանը, ապա Զբաղվածության պետական ծառայության պետը դա պայմանավորեց 2010 թ. աշխատանքից ազատվածների թվի նվազման հետ: Իսկ նպաստների բաշխման գործընթացում առկա խախտումների հետ կապված` Ս. Հարությունյանը նկատեց, որ թեպետ 2010-ին խախտման դեպքեր բավականին շատ են եղել, սակայն 2008-ի եւ 2009-ի համեմատ դրանց թիվը նվազել է:

 

«Իրականացվող միջոցառումների արդյունքում հստակեցվում են նպաստառուների ցուցակները: Իհարկե, կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ աշխատում են, սակայն թաքցնում են այդ հանգամանքն ու ընդգրկվում են ծրագրերում: Սակայն հայտնաբերվելուց հետո օրենքով սահմանված կարգով այդ գումարը հետ է գանձվում»,-նշեց Սոնա Հարությունյանը: