Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հունվարի 9-ին իր կայքում հրապարակել է հայտարարություն ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
• տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ դոցենտի գիտական կոչում,
• բուհում դասավանդելու եւ/կամ գիտահետազոտական աշխատանքի փորձ,
• հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
• համակարգչային գրագիտություն,
• պատասխանատվության բարձր զգացում։
Սակայն ուսումնասիրելով նույն կայքի «Գործող կանոնակարգեր» բաժնում տեղադրված 2016թ. ընդունված «Ֆակուլտետի կանոնակարգ» փաստաթուղթը՝ ևս մեկ անգամ արձանագրեցինք անտեղյակության կամ անփութության ևս մեկ դրսևորում համալսարանում: Ըստ այդ կանոնակարգի 13-րդ կետի՝դեկանի տեղակալին (գիտ. թեկնածու, դոցենտ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է համալսարանի ռեկտորը, պրոռեկտորի և դեկանի ներկայացմամբ: Ստացվում, որ գործընթացը կարգավորող փաստաթղթում հավակնորդին ներկայացվում են այլ պահանջներ, իսկ հրապարակված հայտարարության մեջ այլ պահանջներ: Անհասկանալի է նաև ինչ մրցույթի մասին է խոսքը կամ ինչ ակտով է նախատեսված մրցույթի անցկացումը: Հույս հայտնենք, որ այսուհետ գոնե համալսարանի ղեկավարությունը և պատասխանատուները նման գործընթացներ կազմակերպելիս կառաջնորդվեն իրենց իսկ կողմից ընդունված փաստաթղթերով: Հ.Գ. Ի դեպ դեկանի տեղակալի հավակնորդի համար պարտադիր չէ դոցենտի կոչման պահանջը: Փոփոխությունը կատարվել է 2019թ. օգոստոսի 29-ին (արձանագրություն թիվ 1): Որոշումն առկա է համալսարանի կայքում: Կարդացեք: