Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ագրարային համալսարանում ավանդույթ է դարձել կանոնադրության և այլ իրավական ակտերի խախտմամբ գործունեություն ծավալելը:
Օրերս Yerkir.am-ը անդրադարձել էր համալսարանի ուսանողական խորհրդին, որը չկատարելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, գործունեություն է ծավալում օրենքից դուրս:
Այսօր կանդրադառնանք համալսարանի ռեկտորատին: Համալսարանի կանոնադրության 43-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորատի քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները:
Ներկայացնենք այն պաշտոնատար անձանց, որոնք համալսարանի կանոնադրության համաձայն իրավունք չունեին, սակայն ներառված են ռեկտորատի կազմում՝
1. Լուսինե Մնացականյան – աշխատակազմի ղեկավար
2. Մանվել Վարդանյան – իրավաբանական բաժնի պետ
3. Աննա Աղաջանյան - Արհեստակցական կազմակերպության նախագահ
4. Արթուր Գրիգորյան - Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ
5. Թոռնիկ Ալիյան - ուսանողական խորհրդի նախագահ
6. Վարդան Վարդանյան - ՀԱԱՀ Ա․Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար
Հաջորդիվ ներկայացնենք այն ստորաբաժանումները, որոնց ղեկավարները կանոնադրության համաձայն պետք է լինեին ռեկտորատի կազմում, սակայն ընդգրկված չեն՝
1. Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտ
2. Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտ
3. Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման կենտրոն
4. Անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության կենտրոն
5. Ագրարային քաղաքակնության և տնտեսագիտության կենտրոն
6. Լեզվի ուսուցման կենտրոն
7. Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոն
8. Ակունք օրգանական գյուղատնտեսության ուսումնափորձնական կենտրոն
Կարծում ենք, որ ԿԳՄՍ նախարարությանը և հոգաբարձուների խորհրդին պետք է, որ հետաքրքրի տարիներ շարունակ կանոնադրական կոպիտ խախտումներով գործող ռեկտորատի և դրա ընդունած որոշումների լեգիտիմության հարցը:
Հ. Գ. Բարեկամական մեկ խորհուրդ էլ ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանին: 2021թ. հուլիսի 22-ին գիտական խորհրդի կողմից ընդունված և նախկին ռեկտոր Վ. Ուռուտյանի կողմից վավերացված Ռեկտորատի կանոնակարգը հակասում է կանոնադրությանը: