կարևոր
5797 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-16 13:53
Հասարակություն

Որքա՞ն դասախոսական հաստիք կա Ագրարային համալսարանում

Որքա՞ն դասախոսական հաստիք կա Ագրարային համալսարանում

Yerkir.am-ը հարցում է ուղարկել ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և խորհրդի անդամ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանին հետևալ բովանդակությամբ.

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համալսարանի 2023թ. հաստիքացուցակում հաստատել է 358, իսկ 2024թ.՝ 356 դասախոսական հաստիք: Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, թե 2024թ. հունվարի 1-ի դրությամբ քանի փաստացի դասախոսական հաստիք կա համալսարանում, ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը հայտնել է, որ կա 356 հաստիք:

Համալսարանի կողմից խորհրդին 2023թ. տարեսկզբին տրամադրված մեկ այլ տեղեկանքում, նշված է, որ 2021-2022 ուստարում եղել են 279, իսկ 2022-2023 ուստարում` 238 դասախոսական հաստիքներ, իսկ 2023-2024 ուստարվա համար նախատեսվում է 193 հաստիք: Ըստ մեր հաշվարկների՝ 2024թ. համալսարանում հաստիքների թիվը չէր կարող ավելանալ 120-ով (358-238), քանի որ ուսանողների թվաքանակը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023թ., զգալիորեն նվազել է: 120 հաստիքի տարեկան աշխատավարձի ֆոնդը, եթե անգամ հաշվարկները կատարենք հիմք ընդունելով դասախոսական կազմի ամենացածր վարձատրվող պաշտոնի՝ ամբիոնի չպաշտպանած ասիստենտի ամսական ՝ 158000 դրամ աշխատավարձը, կազմում 227,5 միլիոն դրամ (158000դրամ*12 ամիս*120):

Մյուս կողմից, ըստ 2023թ. բյուջեի կատարողականի (հաստատվել է այս տարի հոգաբարձուների խորհրդի կողմից), անձնակազմի հիմնական վարձատրության մասով ծախսվել է 1 միլիարդ 386 միլիոն դրամ նախատեսված 1 միլիարդ 450 միլիոն դիմաց կամ պակաս է կատարվել 64 միլիոն դրամով: Եթե անգամ ընդունենք, որ 2024թ. դասախոսների փաստացի հաստիքների թիվը չի նվազել 2023թ. համեմատությամբ և կազմել է 238, ինչպես նաև ընդունենք, որ համալսարանում 2023թ. թափուր այլ հաստիքներ չեն եղել (բնականաբար շատ են եղել) և դեռևս ենթադրյալ ավել 120 հաստիքների աշխատավարձի 227.5 միլիոն դրամ ֆոնդից հանենք թերակատարված 64 միլիոն դրամը, ստացվում 163.5 միլիոն դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝

1. 2024թ. հունվարի 1-ի դրությամբ առանց մասնաճյուղերի որքա ՞ն է կազմում համալսարանի փաստացի դասախոսական հաստիքների թիվը: Խնդրում եմ տրամադրել նաև դասախոսների անվանական ցուցակը՝ ըստ զբաղեցրած հաստիքների:

2. Ի ՞նչ հաշվարկներ և տրամաբանություն է դրված հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակի կազմման հիմքում: Մի կողմից նվազում է ուսանողների թվաքանակը, մյուս կողմից ավելանում է դասախոսական փաստացի հաստիքների թիվը:

3. Եթե պարզվի, որ 2024թ. փաստացի դասախոսական հաստիքների թիվը չի գերազանցում 238-ը, խնդրում եմ նշել թե ինչպե ՞ս է ծախսվել վերոհիշյալ 163.5 միլիոն դրամ գումարը, որը նախատեսված է եղել աշխատանքի վարձատրության համար և ինչպե ՞ս է այս փաստը հաստատվել հոգաբարձուների խորհրդի կողմից:

4. Եթե պարզվի, որ հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացված հաշվարկներում, փաստաթղթերում, ինչպես նաև փաստացի գործարքներում առկա են էական թերություններ ու բացթողումներ, պատասխանատուները պատասխանատվության ենթարկվելո՞ւ են հոգաբարձուների խորհրդի կողմից»:

Պատասխանը կհրապարակենք այն ստանալուն պես: