Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
«Բուհական համակարգում տեղի ունեցող գործընթացը դեռևս երկու տարի առաջ է մեկնարկել,որի հետևանքով մի շարք դասախոսներ արդեն հնարավորություն չունեն զբաղվել իրենց սիրած աշխատանքով»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ընթացքում ասաց Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ նշելով, որ նրանք նվիրյալներ էին և իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են համալսարանի պատերի ներքո։
«Աբրահամ Գասպարյան, Մենուա Սողոմոնյան, Խաչիկ Գալստյան, Ցոլակ Ակոպյան, Հասիկ Ավետիքյան, Նաիրի Հոխիկյան, Դավիթ Սարգսյան, Նաատալիա Խաչատրյան, հակոբ Մադոյան, Էդգար Ղազարյան․․․
․․այս շարքը հնարավոր է ժամերով թվարկել, որպեսզի պատկերացնենք, թե ինչ իրավիճակ է տիրում մեր պետական բուհերում։ Ես սա դիտարկում եմ որպես խայտառակություն։ Եթե նախորդ տարիների եղել են որոշակի հետապնդումներ, սակայն երբեք նման ապօրինություններ չեն գործել։ Այսօր գործ ունենք ապօրինության, անբարոյականության և անարդարության հետ։ Այս մարդիկ, որոնց անունները ես թվեցի, նրանց մի բանի համար թույլ չեն տալիս մտնել համալսարան՝ նրանք սիրում են իրենց հայրենիքը և չեն հրաժարվել Արցախից։ Արցախը կա, Արցախը մնալու է հայկական, որքան էլ ուզում եք մեզ հեռացրեք համալսարանից, դրանից ոչինչ չի փոխվելու»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։