Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ ընդունում ինձ ուղղված մեղադրանքը և հստակ ասում եմ, որ որևէ հանցանք չեմ գործել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
Ակոպյանը ենթադրում է՝ իրեն հետապնդում են համալսարանի ներսում ակտիվ գործունեության, ապօրինությունների մասին խոսելու, շատ հարցերի մասին դիրքորոշում հայտնելու համար։
«Այս հետապնդումները նաև իմ քաղաքական դիրքորոշման, ակտիվ գործունեության պատճառով են»,- ասաց Ակոպյանը։
Նրա խոսքով՝ այն օրից, երբ սկսեց պայքարել բուհի միավորման որոշման դեմ, սկսեցին իր նկատմամբ ճնշումները։
Նշենք, որ կարծիքներ կան, որ դատախազության կողմից իրականացվողը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։
Նա խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանւթյուններին և մասնակցում հակաիշխանական բոլոր ցույցերին։
Ցոլակ Ակոպյանին հետապնդում են, բացակայած դասախոսի փոխարեն՝ որպես դեկան, ուսանողից քննություն ընդունելու և քննական տեղեկագրում ստորագրելու համար։
Հիշեցնենք, որ դատախազությունը հայտնել էր, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա, իբր, 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։
Նույն օրը Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորը ձերբակալվեց։ Նույն օրը դատարանը Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը։
Անի Նահապետյան