կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 14:27
Մշակույթ

Ուզում է` Հռոմի պապը ներկա լինի օպերայում, ոչինչ չի փոխվելու

Ուզում է` Հռոմի պապը ներկա լինի օպերայում, ոչինչ չի փոխվելու

Երաժիշտ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը սատարում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների բողոքին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ուրախ է ցանկացած ընդվզման համար, քանի որ քանի դեռ ոտքի չես կանգնում քո իրավունքների պաշտպանության համար, նույնիսկ ամենադեմոկրատ մարդը կամաց-կամաց սկսում է անտեսել քո իրավունքները:

 

«Ի վերջո, պետք է հիշեցնել, որ դիմացը կանգնած է քաղաքացի, եւ նա իր իրավունքները պատրաստ է պաշտպանել: Սա արդեն արդյունք է, միանգամից իշխանափոխություն չի լինելու: Յուրաքանչյուր խոսք, որ սրտի խորքից է դուրս գալիս, արդեն արդյունք է, խոսքից է սկսվում ամեն ինչ»,- ասաց Հակոբյանը:

 

Մեր դիտարկմանը, թե այժմ օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցող ժողովին ՀՀ մշակույթի փոխնախարարն էլ է մասնակցում, եւ արդյո՞ք սա ինչ-որ բան նշանակում է, Հակոբյանը պատասխանեց, որ չի կարծում` ինչ-որ բան կփոխի, այսօր ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարար, ո՛չ էլ վարչապետն ու նախագահը չեն կարող ինչ-որ բան փոխել, քանի որ առանձնապես հեղինակություն էլ չունեն. «Ի վերջո, այս մարդկանց իրենց աշխատավարձն է հետաքրքրում, ուզում է` Հռոմի պապը ներկա լինի հավաքին»: