|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հ2-ի տաղավարում, Շավարշ Գևորգյանին հյուրընկալվել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Աշոտ Հարությունյանն անդրադարձել է մեր երկրում ագրարարային կրթության ներկա վիճակին՝ նշելով, որ այսօր մենք չունենք գյուղմթերքի պահպանման տեխնոլոգներ, որ մարդկանց հուշեն, ցույց տան, թե որ ապրանքը, ինչքան ժամանակ, ինչ պայմաններում պետք է պահել: «Կրթող էլ չունենք: Մի քանի տարի առաջ «տիեզերք» էին ուզում ագրարային համալսարանից կառավարության հետ բարձրանալ: Հիմա արդեն հիմնական կորպուսներից մեծը տալիս են ֆրանսիական համալսարանին, մյուսն էլ, ինձ թվում, շուտով կտան: Եթե ֆրանսիական համալսարանին եք տալիս, ֆրանսիականը ինչ մասնագետներ է պատրաստելու: Եթե չունենք բույսերի պաշտպաններ, չունենք ագրոնոմներ, մելիորատորներ, տեխնոլոգներ, վաղն ինչ ենք անելու»,-նշել է նա։