|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Ուղիղ 1 տարի առաջ՝ 2023-ի հունվարի 10-ին, Ալիեւն ասել է, որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին հայերին»։
Մտա՞վ ուղեղներդ։
Ասում եմ Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմը հասել էր նրան, որ ոչ միայն Շուշին,Հադրութը, Ասկերանն ու Մարտակերտը, Մարտունին, Ճարտարն ու Ստեփանակերտն էին մնալու հայերին, այլ նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը։
Նիկոլի ԱԽՔ-ին էլ ասեք, սա է եղել հայանպաստ բանակցությունը, ոչ թե ձեր բանակցածը՝ ամեն ինչ հանձելը թշնամուն։
Դե ոնց «Նիկոլ դուխով» գոռալով բերեցիք փորձանքին մեր գլխին կապեցիք, տենց էլ դուրս եկեք փողոց ու հեռացրեք»։