|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմն արձագանքել է օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում բավականին հակասական, իրականությանը չհամապատասխանող պահեր կան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ Հաջիևի, «Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում, սա փաստ է։ Դրանում այն լուրջ աջակցություն է ստանում մի շարք արևմտյան երկրներից, հատկապես Ֆրանսիայից։ Սա ծառայում է հարավկովկասյան տարածաշրջանում լարվածություն ստեղծելուն»։
Մինչդեռ Ադրբեջանն ինքը շարունակում է ագրեսիվ հայտարարություններ ու սպառնալիքներ անել, զինվել՝ հսկայական քանակությամբ զենք գնելով տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Իսրայելից և Պակիստանից։