կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 12:19
Քաղաքական

Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն. Դավիթ Բաբայան

Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն. Դավիթ Բաբայան

Արցախը դեռևս բավական ծանր վիճակում է՝ որպես վիրավոր երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Նա ասաց, որ 2022 թվականին Արցախի արտաքին քաղաքականության ոլորտում շարունակելու են համառորեն պաշտպանել Արցախի շահերը, անկախությունը, ինքնիշխանությունը։ 

Ըստ Բաբայանի՝ կարևորագույն ուղղություններ են՝ Արցախի միջազգային ճանաչումը, Սփյուռքի հետ կապերի ամրապնդումը և տարբեր երկրների հետ համագործակություն հաստատելը։

«Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն։ Վարելու ենք նախաձեռնողական քաղաքականություն, համարձակ և թիրախային, միաժամանակ հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք «շատ գործել, քիչ խոսելու» քաղաքականություն», - ասաց Դավիթ Բաբայանը։