կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 17:20
Առանց Կատեգորիա

Իրանը չափավոր արտաքին քաղաքականություն է վարելու. Հասան Ռոհանի

Իրանը չափավոր արտաքին քաղաքականություն է վարելու. Հասան Ռոհանի

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին մտադիր է վերսկսել կառուցողական երկխոսությունը համաշխարհային հանրության հետ: Այդ մասին նա ասել է այսօր` ելույթ ունենալով մամուլի ասուլիսում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք կհետեւենք մեր շահերին ազգային տնտեսության զարգացման ճանապարհին` վերականգնելով կառուցողական համագործակցությունը աշխարհի հետ եւ չափավոր քաղաքականություն վարելով»,- ասել է նա:

 

Միաժամանակ, Ռոհանին հույս է հայտնել, որ մյուս երկրներն էլ կօգտվեն բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունից:

 

Իրանի նորընտիր նապագահը նաեւ հայտարարել է, որ պատրաստ են բաց լինել միջուկային ծրագրի հարցում, սակայն միջազգային հանրության պատժամիջոցներն իր երկրի նկատմամբ «անհիմն են ու անարդարացի», իսկ ներկա պահին Իրանը պատրաստ չէ դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը: