|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական «Россия» հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համատեքստում ռուս պատգամավորը նշել է, որ մի կողմից Թուրքիան հարվածային տեսակի «Bayraktar» ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային, մյուս կողմից էլ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի խթանի ռուս զբոսաշրջիկների հանգիստը Թուրքիայում:
«Մի կողմից Bayraktar-ներ են ուղարկում, մյուս կողմից թույլատրում ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում օգտվել «Мир» քարտային վճարային համակարգից: Այդպես չի կարող լինել»,-ասել է պատգամավորը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ է արել ռուս լրագրող Աննա Շաֆրանը: Ըստ նրա՝ Էրդողանը փորձառու, խորամանկ, քաղաքական գործիչ է, որը կարևորում է առաջին հերթին Թուրքիայի շահը և իրականում Ռուսաստանի նկատմամբ վարում է երկերեսանի քաղաքականություն: