Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.63 |
EUR | ⚊ | € 412.31 |
RUB | ⚊ | ₽ 3.58 |
GBP | ⚊ | £ 494.04 |
GEL | ⚊ | ₾ 142.93 |
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանի հաստատմանը ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։
2022 թվականի փետրվարին Իրակլի Ղարիբաշվիլին, որն այն ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հայտարարեց, որ Վրաստանը չի միանա Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական բազմակի պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության։ Ընդ որում, Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս իրենց տարածքն օգտագործել պատժամիջոցները շրջանցելու համար ։