|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունաստանը սանձազերծել է սպառազինությունների մրցավազք Թուրքիայի հետ, սակայն 3-5 օգտագործված ինքնաթիռների գնումը չի կարողանա փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով Հունաստանի պաշտպանական ներուժը մեծացնելու՝ Աթենքի ուղեգիծը:
Թուրք նախարարն առաջարկել է հարևան երկրին՝ սպառնալիքների և ագրեսիվ գործողությունների լեզվից անցնել տարաձայնությունների լուծման խաղաղ մեթոդների:
Հիշեցնենք, որ Հունաստանը վերջերս Ֆրանսիայից ստացել է «Rafale» տեսակի կործանիչներ և այլ սպառազինություն՝ ԱՄՆ–ից։