Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ»-ը գրում է. «Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, թամանյանական ճարտարապետության դահիճ Նարեկ Սարգսյանն օգոստոսի 8-ին նշանակվեց մի աներեւույթ մարմնի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ղեկավար: Իսկ Կոմիտեն թեեւ ձեւավորվել է Սերժ Սարգսյանի` հուլիսի 22-ի հրամանագրով, սակայն մինչ օրս գոյություն չունի: Օգոստոսի 8-ին Ն.Սարգսյանն ազատվեց Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից եւ նշանակվեց գոյություն չունեցող հիմնարկի ղեկավար:
Այս նշանակումից հետո պետք է սկսվեին հիմնարկի ձեւավորման աշխատանքները: Դեռեւս օգոստոսի 29-ին, երբ պալատական ճարտարապետն արդեն որպես նոր գերատեսչության ղեկավար կառավարության նիստին էր եկել, փորձեցինք պարզաբանումներ լսել, թե այդ կառույցն ինչ է ներկայացնում իրենից եւ ինչ ստեղծագործական նոր հնարավորություններ է ստեղծում մեծն ճարտարապետի համար, որոնք սահմանափակվել են նրա նախկին կարգավիճակի դեպքում: Նա ասաց, որ ամեն ինչ հայտնի կլինի տասն օրից: Դրանից անցել է 26 օր, բայց ոչ մի որոշակիություն չկա: Ավելին, անգամ նոր գերատեսչության նստավայրը հայտնի չէ»:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: