|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․ «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ընտրախախտումների, ընտրակեղծիքների ծավալով: ՔՊ կուսակցության տրամադրության տակ հայտնված ընտրակեղծարարները, արհեստավարժորեն են աշխատել նաև Գյումրիում, որտեղից նույնպես, անհավատալի ձայներ են ապահովել: Պարզվում է՝ Գյումրու Շիրակացի 17,14,18,13 համարներով շենքեր գոյություն ունեն, որտեղ բնակիչներ էլ կան, մի բան էլ մասնակցում են ընտրություններին: Իրականում փլված, գոյություն չունեցող շենքերի հասցեներով ընտրակեղծիք արարող-ստեղծագործող ՔՊ-ականների երևակայությանը հասնող չկա: Մեր տեղեկություններով՝ Գյումրուց ընտրված ՔՊ-ական պատգամավորներն են հուշել իրենց ընտրակեղծարար կոլեգաներին օգտվել Գյումրու փլված շենքերի հանգամանքից: «Դեժավյու»-ն այլ տեղեկությունների ևս տիրապետում է, որոնք առաջիկայում կներկայացնենք»։