կարևոր
28345 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-20 16:45
Քաղաքական Սփյուռք

Ո՞ւմ է ձեռնտու Անկարայի եւ Դամասկոսի մերձեցումը

Ո՞ւմ է ձեռնտու Անկարայի եւ Դամասկոսի մերձեցումը

Տասնամյակների լարվածությունից հետո Անկարայի եւ Դամասկոսի մերձեցման նշաններ են ի հայտ եկել։ Շատ լուրջ մեղադրնքներ ներկայացրած Էրդողանը կրկին սկսել է Բաշար Ասադին «թանկագին» անվանել: Շուտով նա կասի «ընկեր»: Հունիսի 28-ին Էրդողանը հայտարարել էր Դամասկոսի հետ դիվանգիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին, որոնք խզվել էին 2012ին: Հուլիսի 12-ին նա հայտնել է՝ հանձնարարել է արտգործնախարարին «հանդիպել իր գործընկերների հետ եւ պատրաստել կարգավորմն գործընթացի ճանապարհային քարտեզը»: Ընդ որում, Էրդողանն ընդգծել է՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը բխում է Թուրքիայի շահերից: Սիրիան դրական է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերույթունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, սակայն համաձայն է նման քայլի դիմել միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման դեպքում: Այս մասին, ըստ Al-Ikhbariya հեռուստակայանի, հայտարարել է Ասադը Դամասկոսի ընտրատեղմասերից մեկում ընտրողների հետ զրույցի ընթացքում։ «Բնական է՝ ոչ ոք խնդիրներ չի ցանկանում իր հարեւանների հետ, բայց Սիրիան պատրաստ է ընդառաջել Թուրքիային եւ բարելավել նրա հետ կապերը որոշակի կանոնների համաձայն։ Խոսքը միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման մասին է։ Մենք այդպես ենք վարվում, քանի որ հաջողություն ենք մաղթում թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին»։

Սիրիայի առաջնորդն ընդգծել է՝ մինչ օրս տեղյակ չէ, թե ինչ նպատակով է ցանկանում իր հետ հանդիպել Էրդողանը: «Մենք դեռ ոչ մի թուրք ղեկավարից պատասխան չենք լսել այն հարցին, թե ինչ պատճառով են մեր հարաբերությունները վատացել 13 տարի առաջ», — նշել է Ասադը: Դրա համար էլ մենք հարցնում ենք ՝ ո՞րն է հանդիպման նպատակը, արդյո՞ք այն վերջ կդնի ահաբեկչությանն աջակցելու խնդրին եւ կհանգեցնի թուրքական զորքերի դուրսբերմանը Սիրիայի տարածքից»։ Ասադը, հունիսի 26-ին ընդունելով ՌԴ նախագահի ՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւին, հայտարարել է՝ Դամասկոսը «բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար, եթե այդ գործընթացը հիմնված լինի ինքնիշխանության հարգման եւ երկրի ողջ տարածքի նկատմամբ այն վերականգնելու սիրիական պետության ձգտման վրա»:

Սիրիայի հետ Էրդողանի մերձեցման հարցում կարելի է առանձնացնել երկու գլխավոր նրբերանգ։ Նախ, դա կարող է լինել ժամանակավոր ազդեցություն: Էրդողանը կարող է այդ իրադարձույթունները որպես մանրադրամ օգտագործել։ Հնարավոր է՝ նա գնացել է այդ ճանապարհով ՝ Արեւմուտքից աջակցություն եւ վարկեր ստանալու ակնկալիքով։ Հնարավոր է՝ նա դիտարկել է նաեւ Ֆ-16 եւ այլ ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը:

Բացի այդ, իրադարձությունների այս զարգացումը նաեւ բանակցային կողմ ունի Ռուսաստանի հետ։ Հնարավոր է՝ նա ցանկանա դա օգտագործել Ռուսաստանից ինչ-որ առավելությիոններ ստանալու համար (գազի կենտրոնի եւ ԱԷԿ-ի կառուցման համար վարկ, Սինոպի ԱԷԿ-ի ընդունում, գազի պարտքերի հետաձգում եւ այլն): Քանի որ Ռուսաստանը վաղուց էր ցանկանում կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ։ Այլ կերպ ասած, Էրդողանը, հնարավոր է, ստիպված է եղել ամրապնդել հարաբերությունները Դամասկոսի հետ, որպեսզի բարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա դա օգտագործում է որպես լծակ եւ մեծացնում է իր բանակցային ուժը։

Մնում է պարզել, թե արդյո՞ք այս խնդրանքը օգուտ կբերի ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային: Եթե նրանք դա չցանկանան, Էրդողանը կհրաժարվի այդ հայտարարությունից։ Նրանք կգնան մինչեւ վերջ, եթե ցանկանան: Կարո՞ղ են այն լրացնել ըստ պահանջի: Այո, նման հնարավորություն կա։ Մոսկվան եւ Դամասկոսը շատ են մտերմացել այս 10 տարվա ընթացքում։ Արեւմուտքը գուցե ցանկանա կտրել այդ կապը։ Քանի որ պատերազմից առաջ Էրդողանն ու Ասադը շատ մոտ էին։ Սիրիան եւ Թուրքիան լավ են օգտագործել իրենց աշխարհագրական հարեւանությունը։ Անգլոսաքսերը, հնարավոր է, ցանկանան թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը ՝ կրկին օգտվելով այդ խաղաքարտից։

Գոյություն ունի նաեւ Գազայի հատվածի եւ Իսրայելի միջեւ պատերազմի ընդլյնման հավանականություն։ Մի՞գուցե նրանք հիմա ուզում էին կանխել դա։ Եթե Իսրայելի եւ Հեզբոլլահի միջեւ հակամարտություն սկսվի, այն կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր պատերազմի։ Հնարավոր է ՝ միջոցներ ձեռնարկվեն նման սցենարը կանխելու համար։ Երկրորդ կարեւոր կետն այն է, որ ինքը ՝ Էրդողանը, նույնպես հնարավոր է, ցանկանում է Դամասկոսի հետ հասնել լուծման։ Նա շատ է խրվել ներքին քաղաքականության մեջ։ Թուրքիայի փողոցները սկսել են անհանգստանալ փախստականների խնդրի պատճառով։ .. Էրդողանը պարտվել է նախորդ ընտրություններում։ Նա չի ցանկանում հաջորդ ընտրություններին գնալ ավելի վատ վիճակում ... գուցե նա ցանկանում է այնօես ներկայանալ, իբր դրա հետ գլուխ է հանել։

 

 

Արիֆ Ասալիօղլու

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ iarex.ru-ի