|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը չափազանց ծանրակշիռ տերություն է, որպեսզի թույլ տա նրա մերձեցումը Չինաստանի հետ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մեծ տերություն է։ Եվ ես չէի ցանկանա, որ այն վերջնականապես միավորվի Չինաստանի հետ... Ինչպես ասել Է Էմանուել Մակրոնը, Եվրոպայի հետ Ռուսաստանի մերձեցումը մեր մայրցամաքի եւ մեր երկրի անվտանգության ապահովման կարեւոր պայման է», – ասել Է Լե Պենը France Bleu - ի եթերում:
Քաղաքական գործչի խոսքով՝ անհրաժեշտ է բոլոր դիվանագիտական մեթոդներով խուսափել Չինաստանի հետ Ռուսաստանի մերձեցումից։