Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, Ռուսաստանն ավելի է օգտվում երկրի տնտեսական եւ աշխարհաքաղաքական խոցելիությունից` իր ազդեցությունը պահպանելու համար:
Ինչպես նախկին խորհրդային երկրներից շատերը, Հայաստանը նույնպես ցանկանում է ավելի մոտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, որը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում: Հայկ Հովհաննիսյանը հայացք է նետում Ռուսաստանի պատժիչ դիրքորոշման վրա, որը դրսեւորվում է գազի գնի բարձրացմամբ եւ Հայաստանի թշնամի Ադրբեջանին մեծ քանակությամբ զինամթերք վաճառելով: Հայաստանը փորձել է այնպիսի քայլեր անել, որպեսզի չբարկացնի հյուսիսային «արջին», բայց հիմա` առանց Արեւմուտքի հետագա օգնության, երկրի եվրաինտեգրումը ավելի է բարդանում:
Երկու շաբաթ առաջ լրատվամիջոցները ողողվեցին Հրաչյա Հարությունյանի մասին լուրերով: Հարությունյանը Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնել: Նրա բեռնատարը հարվածել էր ավտոբուսին եւ 18 մարդու մահվան ու տասնյակ մարդկանց վնասվածքների պատճառ դարձել: Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով: Այդ տեսարանից հետո հայկական լրատվամիջոցները ողողվեցին հուսալքության մասին մեկնաբանություններով:
Ռուսաստանյան երկրորդ ամենամեծ լրատվական ալիքը' Rossia-1-ը, Հարությունյանի մասին պատմելով, պարբերաբար եւ արտահայտիչ կերպով մատնանշում էր Հարությունյանի ազգությունը` խորհրդային լավագույն հռետորությամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ստիպված եղավ հիշեցնել ռուսաստանյան իր գործընկերոջը, որ, ըստ Ռուսաստանի Սահմանադրության, յուրաքանչյուր մարդ արժանապատիվ վերաբերմունքի իրավունք ունի` անկախ իրավիճակից, ազգային եւ ռասայական պատկանելությունից:
Հայաստանյան մի խումբ հասարակական ակտիվիստներ շրջանառում էին Բրեյվիկի հպարտ եւ էլեգանտ կեցվածքը դատարանում, երբ նրան դատում էին 77 մարդու դավադրաբար սպանելու եւ 319 մարդու վիրավորելու համար` այսպիսով, ցույց տալով Ռուսաստանի անմարդկային վերաբերմունքը: ՀՀ մայրաքաղաք Երեւանում մի խումբ ակտիվիստներ Ռուսաստանի դեսպանին հանձնեցին մաշված խալաթ` որպես բողոքի նշան:՜
Այս դեպքը տեղի է ունենում Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ լարվածության պայմաններում: 2009 թվականից ի վեր Հայաստանը ակտիվ զարգացնում է իր կապերը ԵՄ-ի հետ` խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու եւ Ասոցացման պայմանագրի համար, որը ստորագրվելու է նոյեմբերին: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ ԵՄ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այս հանգամանքը գնահատեցին որպես Հայաստանի համար դրական զարգացում, որը երկիրը եւ քաղաքացիներին ավելի կմոտեցնի ԵՄ-ին: Սա ակնհայտորեն նյարդայնացնում է Ռուսաստանին, որն առաջ է տանում Եվրասիական մաքսային միության իր սեփական օրակարգը եւ հույս ունի, որ Հայաստանը կավելացնի իր անունը ստորագրյալների այդ փոքր ցուցակում:
Շատ հայեր այս գործողությունը ընկալում են որպես ռուսաստանյան պատժիչ գործողությունների օղակի եւս մեկ քայլ` ուղղված Հարավային Կովկասում նրա վերջին հենակետի եվրոպական ձգտման դեմ:
Օգտվելով Հայաստանի աշխարհաքաղաքական եւ տնտեսական խոցելիությունից Ռուսաստանը ակտիվացրել է երեք հիմնական վրեժխնդրային ռազմավարություն` իր «ռազմավարական համախոհին» դնելով կատարյալ քաղաքական, տնտեսական եւ ռազմական կախվածության մեջ, հետեւաբար` պահպանելով այն իր ուղեծրում: Քաղաքականությունների զինանոցը ներառում է աշխարհագրական արտահոսք, էներգետիկ ու տնտեսական շանտաժ եւ ուղղակի ահաբեկում` վատթարացնելով կոնֆլիկտային ռիսկերը անհանգիստ տարածքներում:
1999 թվականի Ռուսաստանի Դաշնային օրենսդրության պետական քաղաքականության համաձայն` յուրաքանչյուր մարդ, ով երբեւէ ունեցել է Խորհրդային միության քաղաքացիություն կամ նման մեկի ժառանգ է, համարվում է համաքաղաքացի: Այս բանաձեւը հստակորեն վերաբերում է բոլորին, ովքեր ապրում են նախկին Խորհրդային միության երկրներում: Այս ծրագիրը, որը Պուտինը սկսել է 2006 թվականին եւ զարգացրել 2012-ին, մեծապես խթանում է հայրենակիցների վերաբնակեցումը ռուսաստանյան ավելի նոսր բնակեցված վայրերում` Ռուսաստանի քաղաքացիության, աշխատանքի տրամադրմամբ: Այս ծրագրի իրականացումը 3 միլիոնանոց բնակչությամբ Հայաստանում դժվար թե ազդեցություն ունենար Ռուսաստանի ժողովրդագրական պատկերի վրա, բայց մեծապես ազդում է Հայաստանի ճկունության վրա 9 միլիոնանոց ախոյան Ադրբեջանի դեմ պայքարում:
1988-1994 թվականներին Հայաստանը հաղթեց Ադրբեջանին ամբողջովին հայաբնակ Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում: ԼՂ-ն Ադրբեջանի իշխանության տակ էր անցել 1920 թվականին` որպես պատիժ Հայաստանին` բոլշեւիկների իշխանությանը դիմադրելու համար: Մինչ այսօր խաղաղություն չի հաստատվել: Արդեն 2 տասնամյակ Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակման մեջ են վերցրել Հայաստանի կարեւոր հեռահաղորդակցուղիները:
Արդեն 2600 մարդ վերաբնակեցվել է եւ 26 հազարը սպասնում են իրենց հերթին: «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանին զրկել է ուժից, մտավոր ներուժից եւ ավելի շատ մարդկանցից, ովքեր կախում ունեն Ռուսաստանից փոխանցումներից` բոլոր տրամաբանորեն բխող հետեւանքներով: Հայ հասարակության զգալի դժգոհությունը ստիպեց կառավարությանը կասեցնել այդ ծրագիրը 2013 թվականին:
Հուլիսի սկզբին Ռուսաստանը բարձրացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը ավելի քան 50 տոկոսով: Հայաստանի բնակիչների մեկ երրորդը, ովքեր գտնվում են աղքատության շեմին, ավելի վատ կապրեն:
Ծուղակային ռազմավարության երրորդ կետն այն էր, որ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց 1 միլիարդ դոլար արժողության զինտեխնիկա այս տարվա գարնանը: Ադրբեջանը ակնհայտորեն հայտարարում է, որ ցանկանում է վերսկսել պատերազմը տարածքների համար եւ ակտիվորեն զինվում է: Այս լույսի ներքո Ռուսաստանի գործողությունները կասկածի տակ են դնում, որ Մոսկվայի ներկայիս վարչակարգը ամբողջովին հասկանում եւ գնահատում է ռազմավարական դաշինքը, որը ենթադրում է ՀԱՊԿ-ը:
Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիայի պաշտպանությունն ունեցող Ադրբեջանի կողմից կատարված գոյատեւման սպառնալիքը ետ քաշեց Հայաստանին դեպի ռուսական ազդեցություն: Բայց փորձը ցույց է տվել, որ անգամ նկարազարդ պայմանագրերը, հավերժ եղբայրության հաստատումները չեն կարող թաքցնել Մոսկվայի իրական հայացքը Հայաստանի նկատմամբ` երկիր` աղքատ եւ ահաբեկված բնակչությամբ, որը ծառայություններ պետք է մատուցի թուրքական սահմանի մոտ կանգնած ռուսական զորքին:
Սա այն չէ, ինչ հայերը ցանկանում են իրենց երկրի համար: ԵՄ-ի հետ համագործակցելը ընկալվում է որպես իրական հնարավորություն անհանգիստ տարածաշրջանը նոր տնտեսական եւ քաղաքական կայունության փուլ մտցնելու եւ եվրոպական սոցիալ-քաղաքական արժեքները որդեգրելու համար:
Այս ինտեգրումը միայն Հայաստանի շահերից չի բխում: Երկիրը տեղակայված է այլընտրանքային էներգիայի մատակարարման միջանցքի մեջտեղում` Կասպից ծովից եւ կենտրոնական Ասիայի տարածքներից` Եվրոպա, եւ Իրանը` ապագայում: Ադրբեջանն ու Իրանը` իրենց քաղաքական վարչակարգի պատճառով,եւ կենտրոնական Ասիան` աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, չեն կարող վստահելի լինել ԵՄ-ի համար տեսանելի ապագայում: Մինչդեռ Հայաստանը կարող է ծառայել որպես կարեւոր հավասարակշռող գործոն եւ եվրոպական տերությունների համար ազդեցության կետ:
Դաժան իրականության հետ հարմարվելով` Երեւանը փորձում էր հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի ազդեցության միջեւ: Ռուսաստանի ոչ ներողամիտ մոտեցումները ցույց են տալիս, որ դա այլեւս հնարավոր չի լինի: Հետեւաբար` Հայաստանը երկու ուղի ունի եվրաինտեգրման համար` կամ Թուրքիայի կողմից ճնշումը կթուլանա, կամ ցամաքով շրջափակված երկրին կտրամադրվի այլընտրանքային անվտանգության երաշխիք: Երկու լուծումները կախված են Արեւմուտքի հետագա գործողություններից, քանի որ Երեւանը տվել է բոլոր անհրաժեշտ ազդակները:
աղբյուրը` http://blogs.lse.ac.uk