Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պետք է մտահոգվի ոչ միայն ռուսաստանցի գործիչների մասնավոր այցով Ադրբեջան, այլև Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հետ իր մերձեցմամբ: Այդ մասին Русарминфо-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի պատերազմի ժամանակ:
«Արևմուտքի երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել՝ կազմակերպության գագաթաժողովին, լրջորեն մտահոգում է Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ կազմում մնալու` Հայաստանի ձգտմանը»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:
Նա ասել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու, անկախ փորձագետների այցի մասին հարցեր բարձրացնելուց առաջ նախ պետք է հասկանալ` որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարության գործունեությունը համապատասխանում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող նորմատիվ փաստաթղթերին:
Եվսեևը հավելել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից: