|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժամանակը շատ սուղ է, իրականում չունենք էլ այդ ժամանակը, ժամանակը որևէ ձևով Հայաստանի օգտին այսօր չի աշխատում»,- Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը։
Նա նշեց, որ զարգացումները բավականին արագ են, կուլիսային պայմանավորվաությունները նույնպես, ու այդ ամեն ինչը, բնականաբար, ուղղակիորեն սպառնում է Հայաստանի գոյությանը։
«Տարածաշրջանում ինտենսիվ են պրոցեսները, շատ ավելի են բարդացնում իրավիճակը, տարբեր ճամբարներում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ, քաղաքական փոփոխությունների նոր ալիք է բարձրացել Եվրոպայում»,- ասաց դիվանագետը։
Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար դնում է նոր պահանջներ, իսկ Հայաստանը, ցավալիորեն, ոչինչ չունի առաջարկելու, բացի միակողմանի զիջումներից։
«Վեկտորի փոփոխության շատ վտանգավոր քաղաքականություն է վարվում դեպի Արևմուտք, որտեղ Հայաստանին ոչ ոք չի սպասում»,- ասաց Վահագն Մելիքյանը։