Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաքելությունն է օգնել Հայաստանին առաջընթաց ունենալ որպես ժողովրդավարական, բարգավաճող եւ անվտանգ երկիր. YouTube-ի իր տեսաբլոգում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` ներկայացնելով անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքները:
Հեֆերնը տիկնոջ հետ այցելել էր Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի եւ Նյու Յորքի հայկական համայնքներ:
Նրա խոսքերով` ամերիկահայերը շատ հետաքրքրված են այսօրվա Հայաստանով եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներով: Հեֆերնի ուղերձը նրանց հետեւյալն էր. «Ամերիկա-հայկական հարաբերություններն ուժեղ են: Մեր առաքելությունն այստեղ այն է, որ օգնենք Հայաստանին` հաջողելու որպես ժողովրդավարական, բարգավաճ եւ անվտանգ երկիր, ինչը մենք անում ենք ներքին բարեփոխումների խթանման միջոցով` օգնելով Հայաստանին ստեղծելու հնարավորություններ եւ տարբերակներ եւ կոչ անելով նրան նայել դեպի Արեւմուտք»:
«Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին գտնել տարբերակներ, քանի որ ոչ մի երկիր չի կարող իրեն թույլ տալ կախված լինել միայն մեկ սահմանից կամ միայն մեկ գործընկերոջից»,- հավելել է դեսպանը:
Հեֆերնի խոսքերով` ամերիկահայության հետ հանդիպումների ժամանակ հարց է հնչել, թե ինչո՞վ նրանք կարող են օգնել: Դեսպանը նշում է, որ հարկավոր է խորացնել տնտեսական կապերը առեւտրի եւ ներդրումների միջոցով տարբեր ոլորտներում: