կարևոր
3256 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-25 17:16
Քաղաքական

Հայաստանի քաղաքական վեկտորը ավելի է թեքվում դեպի Արեւմուտք. Օվերչուկ

Հայաստանի քաղաքական վեկտորը ավելի է թեքվում դեպի Արեւմուտք. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների գալուստը Հայաստան հետեւանքներ կունենա։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտափորձագիտական  համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ է թեքվում դեպի Արեւմուտք,- ասել է նա։- Պետք է հասկանալ, որ Եվրամիությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձությունից, դա նույնպես պետք է ընկալել որպես վճար, որը մենք վճարում ենք մեր անվտանգության եւ ռազմավարական խորության համար, ուստի որեւէ արտատարածաշրջանային խաղացողի մուտքը այնտեղ, իհարկե, հետեւանքներ կունենա»։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առեւտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով։ «Երբ առաջանում են իրական սպառնալիքներ, ինչպես այժմ, երբ աղետը փաստացի ոչնչացրել է միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը միացնում էր մնացյալ աշխարհի հետ Վրաստանով, մենք ՌԴ նախագահի որոշմամբ օգնության եկանք եւ ռեկորդային ժամկետում վերականգնեցինք երթեւեկությունը»,- նշել է փոխվարչապետը։