կարևոր
4396 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-16 19:23
Քաղաքական

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք չէ, դեպի Թուրքիա է. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանություններն ասում են՝ մեր ավանդական դաշնակիցները մեզ լքել են, մենք մնացել ենք միայնակ, դրա համար փոխում ենք երկրի արտաքին քաղաքական վեկտորը, որպեսզի ունենանք նոր դաշնակիցներ։ Սո՛ւտ են ասում։ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք չէ, դեպի Թուրքիա է։ Այս մասին նշել է Հայաստանի ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ պետք չէ նոր խաղաղացողներ մտցնել ու երկիրը տանել նոր արկածախնդրության, պետք է դա անել փոխլրացումով և ոչ մեկը մյուսի հաշվին։

Մարզային հանդիպումների շրջանակում Արտաշատ քաղաք են այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղթելյանը, Լևոն Քոչարյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում