Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստորև ներկայացնում ենք ռուսական Комсомольская правда-ի` «Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որ Հայաստանը տանի Արևմուտք» վերնագրով հոդվածը:
Թվում է, թե Վաշինգտոնը Մոսկվայի թիկունքում համոզել է Երևանին կապիտուլացիայի պայմանագիր ստորագրել և հրաժարվել Արցախից:
Այն, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են օգտագործել դժվար պահը և խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար նախկին Միության ողջ պարագծով, պարզ էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հենց սկզբից։
Այս առումով, թերեւս, ամենահարմարներից մեկը Ղարաբաղի դեպքն է։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո (պատերազմն ավարտվեց բացառապես Պուտինի միջնորդական ջանքերի շնորհիվ) և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի տեղակայումից հետո թեկուզ փխրուն, բայց խաղաղություն հաստատվեց։ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող տարբեր մասշտաբների փոխհրաձգություններն ու միջադեպերը ակնհայտորեն տեղի են ունենում բանակցություններում արդյունքի հասնելու քաղաքական ճնշման տրամաբանության շրջանակներում:
Սակայն, ամենայն հավանականությամբ, շատ տեսանելի ապագայում երկարատև հակամարտության պատմության մեջ նոր շրջադարձ է գրանցվելու։
Ռուսական թելեգրամյան ալիքներից մեկը հոկտեմբերի 10-ին հրապարակել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթուղթը։ Փաստաթուղթը արևմտյան միջնորդական առաքելության արդյունք էր և, ըստ տարբեր աղբյուրների, Բրյուսելի և Պրահայի մի շարք բանակցություններից հետո, ինչպես նաև Վաշինգտոնում ԱԳ նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից հետո ընդունելի է համարվել Ալիևի ու Փաշինյանի կողմից:
Դատելով փաստաթղթի բովանդակությունից, եթե այն ստորագրվի, աշխատանքներ կիրականացվեն միջպետական սահմանի վերջնական սահմանազատման ուղղությամբ, կսկսվեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները՝ արագընթաց երթուղի, որը պետք է միացնի (այսպես կոչված) Արևելյան Ադրբեջանի շրջանները (Արցախից օկուպացված արևմտյան շրջաններ) Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցիչ», որը պետք է Ղարաբաղի հայերի նույն ներկայացուցչի հետ քննարկի և լուծի անվտանգության և իրավունքների հետ կապված հարցեր։ Ղարաբաղի հայերին, առավել եւս չճանաչված ԼՂՀ-ի համար որեւէ կարգավիճակ նախատեսված չէ։
Հետաքրքիր է, որ այս փաստաթղթի հրապարակումը դեռևս չի առաջացրել բողոքի շարժման նոր ալիք ոչ Հայաստանում, ոչ էլ Ղարաբաղում։ Ի վերջո, պարզ է, որ իրականում դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի ամբողջական անցում Ադրբեջանի իրավասության տակ, և ադրբեջանցիները չեն թաքցնում որևէ «պաշտոնական ներկայացուցչի» ձևականությունը: Բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց, որ Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, և նրանց հետ կվարվեն այդ երկրի սահմանադրությանը համապատասխան։ Պարզ է, որ Ղարաբաղում շատ շուտով ոչ մի հայ չի մնա։
Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը համաձայնի այս փաստաթղթի ընդունմանը (ՀՀ կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը համոզված է այն հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտության մեջ), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական տեղաշարժի կատալիզատոր։ Հայաստանին, որը հաշտություն է կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կորցրել է Ղարաբաղը և այդպիսով իբր ազատվել է էկզիստենցիալ սպառնալիքներից, ո՛չ Գյումրիում ռուսական բազայի, ո՛չ էլ Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարիք չի ունենա։ Ավելի քան պարզ է, որ դա է արեւմտյան միջնորդների իրական նպատակը։
Արդյո՞ք Փաշինյանը կգնա դրան: Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական հանրության մի զգալի մասը կարծում է, որ նա դա կանի օպերատիվ և առանց խղճի խայթի. մինչև իշխանության հասնելը նա իրեն դրսևորել է որպես լիիրավ արևմտամետ և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու կողմնակից։ Արդյո՞ք դա անկարգություններ կառաջացնի Հայաստանում և Ղարաբաղում։ Հավանաբար` այո։ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը պահպանեց իշխանությունը արդար խաղաղության, Ղարաբաղը հայկական պահելու և Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշինքի ամրապնդման կարգախոսներով։ Հայ ընտրողը, ում համբերությունն ու հանդուրժողականությունը Փաշինյանի ձախողումների հանդեպ անսահման են թվում, նրան նման մանդատ չի տվել և կարող է վարչապետին վերհիշել անցած չորս տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր դժբախտությունները։
Բացի այդ, քիչ հավանական է, որ հայերը մոռացել են նորագույն պատմության դասերը և անշուշտ հիշում են, թե ինչ կարող է պատահել, երբ Վաշինգտոնի անկեղծ խոսքի ներքո մնում ես դեմ առ դեմ անվտանգության չլուծված խնդիրների հետ: