կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 19:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՛չ դեպի Արևելք, ո՛չ դեպի Արևմուտք, Թուրքիան ընտրել է Թուրքական մոդելը․ Ռուբեն Մելքոնյան

Հանթիգթոնը Թուրքիան ներկայացնում է որպես երկփեղկված երկիր՝ Արևմուտք, թե Արևելք՝ այս հարցը շարունակում է բաց մնալ՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարցադրում առաջադրեցին ԵՊՀ արևելագիտությամ ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանին Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ։

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ թեև գիրքը 1996 թ-ին է տպագրվել, և թվում է Հանթիգթոնի որոշ հայացքներ կարող են հնացած լինել, բայց դա կիսով չափ է իրական․ Թուրքիայի մասին կանխատեսումները մասամբ իրականցել են՝ Էրդողանի կուսակցությունը հաղթել է և իսլամականությունը հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ծաղկում է ապրում։

Հնացածության մասը, նրա համոզմամբ, այն է, որ Արևե՞լք, թե՞ Արևմուտք հակադրությունը հերքել է մեկ այլ տեսաբան՝ Ահմեդ Դավութօղլուն, որն ասել է՝ Թուրքիան կամուրջ պետություն չէ Արևելքի և Արևմուտքի միջև, այլ ուրոյն քաղաքակրթություն է՝ Թուրքական մոդել, և դասական՝ դեպի Արևմո՞ւտք, թե՞ դեպի Արևելք երկընտրանքը հանված է։

«Թուրքկան մոդելում կա այդ երկուսի համադրումը՝ իսլամի գերակայությամբ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Իսկ Քեմալիզմի՝ աշխարհիկության մասին, որը հակաիսլամական տարրեր է պարունակում, թուրքագետն ասաց, որ Քեմալիզմի էջը Թուրքիայում այդպես էլ լիովին չի բացվել, քանի որ աշխարհիկությունը վերևից էր պարտադրված Թուրքիային, այլ գաղափարախոսություններ չկային, և այդ աշխարհակարգը այդպես էլ չհասավ հասարակության ներքևի շերտեր։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ բազմակուսակցական ընտրություններ եղան, հասարակության 50 տոկոսից ավելին նախապատվությունը տվեց ազգայնամոլներին և իսլամիզմին։  Իսկ Քեմալականությունը մնաց 20-30 տոկոսի շրջանակում։

Մանրամասն՝ տեսանյութում․