Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ձեր այդ կիսաներողությունը չի անցնում, դուք տեղով եք վրիպակ․ վաղը եթե մեզ հնարավորություն չտաք մեր դիրքորոշումն ասելու, ձեր ճակատին գրեք՝ «Գեբելսյան լրատվամիջոց»,-այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ խոսքն ուղղեկով Հանրային հեռուստաընկերությանը։
Շարունակելով խոսքը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Գանձասարից Նարեկ Թևոսյանի տունն են խուզարկել և քննչական գործողություններ իրականացրել՝ կապված civic․am- ում հրապարակված ձայնագրության հետ։
«Հատկապես արցախյան բարբառին տիրապետող մարդիկ հասկանում են, որ այդտեղ առավելապես խոսքը վերաբերում է կենցաղային հատվածին՝ 2200 դրամով կոշիկ է գնել , այն դեպքում, երբ առաջ 40 հազարանոցից պակաս չի գնել։ Ուզում եմ հատուկ նշել, որ Քննչականը չի տվել այնպիսի թարգմանություն, որը տվել է «Հ1»-ը, հետևաբար «Հ1»-ի պատասխանատվությունը շատ մեծ է։ Այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Թևոսյանի գործը և մենք ներկայացնում էինք, որ սա քաղաքական հետապնդում է, որովհետև անհասկանալի է, թե որտեղից է վերցված ձայնագրությունն ու հրապարակվել «ՔՊ» կուսակցության պաշտոնական ինտերնետային ռեսուրսում՝ civic.am-ում։Եվ հետո ՝ գործ ունենք մարդու հետ, որը մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ ժամանակ ավելացավ ամենավճռականը՝ «Հ1»-ը կեղծիք թույլ տալով, մյուս կողմին չլսելով, տալիս է այդ նյութը։ Ձեր էդ ներեղությունը չի անցնում, «վրիպակ է եղել», դուք տեղով եք «վրիպակ»։ Եթե վաղը մեզ հնարավորություն չտվեցիք՝ նաև մեր դիրքորոշումը հայտնելու, ուրեմն դուք ինքներդ ձեր ճակատին գրում եք՝ «գեբելսյան քարոզչամիջոց»»,- ասաց իրավաշատպանը։
Այնուհետև իրավապաշտպանը տեղեկացրեց, որ այսօր ձերբակալված անձիք չկան։