կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 17:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին ասում են՝ դիմում գրեք և հեռացեք․ Տ․ Տոնոյան

Մեզ համար տխուր օր է, որովհետև մենք հույս ունեինք, որ ընտրությունները հանդարտություն և խաղաղություն կբերեն մեր ժողովրդին, կլուծվի քաղաքկաան ճգնաժամը, բայց արձանագրեցինք, որ մեր անկումը շարունակվում է, իշխանությունները ծրագրված գնում են այդ ճանապարհով՝ ըստ Yerkir.am-ի ասաց բժիշկ-ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, որտեղ քաղաքացիները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ իրացնել իր հայեցողական լիազորությունը և վերացնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը։

«Մենք այսօր այստեղ հավաքվել ենք ոչ թե որ նրանցից հայցենք ներողամտություն, մեծահոգություն, մենք այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարադատություն իրականացնել։ Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտեղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին կանչում են և ասում՝ դիմում գրեք և հեռացեք, որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք և հեռացեք։ Ասում են՝ ՏԻՄ նոր ընտրություններին մնացել է 2 ամիս, ասում են՝ ո՛չ, հիմա պետք է անեք»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Այսինքն, սա ուժի ցուցադրություն է, ասաց նա, սա «երկաթյա մանդատի»՝ իբրև թե դիկտատուրայի, ցուցադրություն է։

«Սա հերթական շոուն է, ձախողվելու են, բայց, ցավոք սրտի, նրանց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է։ Նրանք ուզում  են մեր ողնաշարը վերջնական կոտրել․ պիտի հաստատ ասենք՝ չի ստացվելու»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա նշեց, որ իշխող ուժը ազգի իմունիտետն է ուզում կոտրել, որ վաղը-մյուս օրը խորհրդարան բերի հայ-թուրքական պայմանագիրը, բայց չի ստացվելու․ «Արմեն Չարչյանը մեզ համար սիմոլ է»։

Մանրամասն՝ տեսանյութում․