|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Օրուգիշեր սահմանագծին «ամրոցներ» կառուցողներն Ադրբեջանի` արդեն 3 շաբաթ, միևնույն ժամերին, գրեթե նույն ուղղություններով արձակված կրակահերթերը համարում են ադրբեջանական բանակի կարգապահության խնդիր:
Իհարկե, սա որպես տարբերակ են առաջ քաշում` չբացառելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու վարկածը:
Ո՞ւմ են պետք կամ դուք ո՞ւմ եք պետք ձեր ինժեներական կառույցներով ու խրոխտ դեմքերով, երբ Ադրբեջանը ճնշումների ու ահաբեկման քաղաքականության շրջանակներում նույնիսկ սահմանամերձ բնակավայրի վրա է կրակում, տան ապակի կամ մշակույթի տուն խոցում, իսկ դուք դեռ բարեփոխման կամ աշխատանքի իմիտացիա եք անում` ամենշաբաթյա կտրվածքով բանակի հրապարակային հրահանգելով «չկրակել», «չարձագանքել»:
Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին»: