կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-02 14:05
Հասարակություն

Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին. Սամվել Ալեքսանյան

Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր կրկին խուսափում էր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն, ի վերջո, որոշեց կցկտուր խոսել:

Արձագանքելով այն հրապարակումներին, թե Սամվել Ալեքսանյանը զինվորների համար նախատեսված խտացրած կաթ է վաճառում, պատգամավորը սրտնեղած ասաց, որ կպատասխանի այդ հարցադրումներին միայն այն դեպքում, երբ այդ մասին ճիշտ հրապարակումներ լինեն:

«Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք էլ հերքել են, ցավդ տանեմ»,- ասաց նա:

Ալեքսանյանը, ի դեպ, հիշեցրեց, որ 500 եվրո է պահանջում լրագրողներից, որպեսզի պատասխանի նրանց հարցերին:

Դիտարկմանը` դժվար հարցերին պատասխանելու համա՞ր է միայն պահանջում 500 եվրո, Ալեքսանյանը պատասխանեց. «Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա»: