|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Նա Սիսիանի հրապարակում հանդիպում է բնակիչների հետ: Իր խոսքում վարչապետը նշեց, որ քայլարշավի երթուղում Սյունիքը տեղ չէր գտել, ինչի համար իրեն մեղավոր էր զգում:
Վարչապետն այնուհետև խոսեց իր այցի նպատակներից: «Իմ այցի նպատակներից առաջինն այն է, որ ձեր առաջ պետք է արձանագրել, որ այն հաղթանակը, որը տեղի է ունեցել, ձեզանից յուրաքանչյուրինն է: Մեր խնդիրն է ձեր մեջ այդ հաղթանակածի զգացողությունը պաշտպանել ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այն լինի մշտական: Ուզում եմ ընդգծել, որ դուք եք լինելու ձեր հաղթանակի տերը: Երբեք որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել, որովհետև դուք հաղթած ժողովուրդ եք և պետք է մնաք հաղթած ժողովուրդ»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ այցն ունի գործնական նպատակ` տեղում խնդիրներին ծանոթանալ, լսել, հասկանալ առաջնահերթությունները, քննարկել, փնտրել և գտնել լուծման ուղիները: Նա ասաց, որ հարցուպատասխանի միջոցով կլսի քաղաքացիներին: