Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի մասնագիտական որակները կարող է տեսնել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի բացելով նախընտրական շրջանում իր բանավեճերը։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Նախորդիվ իր ունեցած փորձառությունը արդյունավետ որակելը շատ դժվար է։ Պարոն Ռուբինյանը խոսում է, թե ինքը սևերի-սպիտակների բաժանման փորձ չի արել, դա փորձում է բարդել իրավիճակի, ծիտիկների և այլ հանգամանքների վրա»,- նշեց Մամիջանյանը, ապա հիշեցրեց։
«Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ Ռուբինյանն ասել է 2018 թվականի ընտրություններին մենք կմխենք ՀՀԿ դագաղի վերջին մեխը, այստեղ իհարկե բացարձակ ատելություն չկա»,- հեգնեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը։
Անդրադառնալով Ռուբինյանի նոր-հին որաումներին, պատգամավորի ներողամտության մասին որակումներին, Մամիջանյանը նշեց․
«Հարգելիներս դուք ձեր CV-ները կարդացե՞լ եք, մի հատ էլ մերը կարդացեք ու սրանից հետո որակումներ չտաք, ներողամտության կարիք մեր ֆրակցիան չունի և ձեր դիսկուրսը, հռետորիկան լավ կլինի փոխեք, և եթե այս շենքում եք այս թղթից պետք է ունենաք (ցույց տվեց մանդատը), այստեղ թատրոն գրված չէ, այդ ծափահարությունների ավանդույթը եկեք թարգենք»,- նկատեց Մամիջանյանը հավելելով, որ իրենց խմբակցությունը վստահաբար Ռուբեն Ռուբինյանին չի ընտրի։