Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պատրաստ է իր գրառման մեկնաբանություններում կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանել:
«Վերջին վեց ամիսներին պատվաստումների հանրային իրազեկման արշավի շրջանակներում երեսունից ավելի հանդիպումներ եմ ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագիտական խմբերի հետ և սիրով պատասխանել նրանց հուզող հարցերին, փորձել տարբեր հիմնավորված փաստարկների, մասնագիտական կարծիքների, սեփական օրինակի միջոցով փարատել նրանց մտահոգությունները։
Քանի որ, իմ դիտարկմամբ, դրանք շատ լավ արդյունք են տվել, փորձեմ այս հարթակն էլ օգտագործել և պատասխանել շրջանառվող հարցերին։
Գրեք ձեր հարցերը մեկնաբանություններում հայատառ և կոռեկտ, ես էլ փորձեմ պատասխանել դրանց»,- նշել է նախարարը։