կարևոր
3973 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-31 13:17
Քաղաքական

Գագիկ Սարգսյանը արդարամիտ մարդ է, եթե մեղավոր լիներ մեղքը կընդուներ․ Սերժ Սրապիոնյան

Ադրբեջանի տարածքում ներկայումս ապրող թալիշների, ուդիների և մյուսների պատմությունը Հանրապետությունում Գագիկ Սարգսյանի շատ ոչ մեկը չի ոսումնասիրել։ Եվ նա տեսնում էր այդ ժողովուրդների վիճակը ադրբեջանական կայսերապետական, խանական պետության կազմում։ Եվ Արցախայան ազատագրական շարժման ժամանակ ընթացքում Գագիկ Սարգսյանը վիթխարի գործ է կատարել՝ այդ ժողովուրդների հետ աշխատելով։ Քաղբանտարկյալ, «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին մանրամասնել է գրականագետ, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանը։

Սրապիոնյանի դիտարկմամբ՝ Գագիս Սարգսյանի մեծ թերությունն այն է, որ ոչ մի կերպ չէր հանդուրժում անարդարությունը․ նա արդարամիտ մարդ է, եթե մեղավոր լիներ մեղքը կընդուներ։ «Մասնավորապես այս խունտայի իշխանության գալու առաջին իսկ օրից, հասկացել է սրանց վտանգավրոության աստիճանը և երբեք չի թաքցրել իր կարծիքները։ Երբեք աչքի չի ընկել ագրեսիվ պահվածքով, ուր մնաց տեռորիստական գործողության դիմելու»։ 

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ Օրերս էլ ՔԿ-ն հայտնեց ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»։