Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրությունները պարզ քաղաքային ընտրություններ չեն, վաղուց դադարել են այդպիսին լինելուց՝ հայտարարեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ։
«Ես ձեզ ասում եմ՝ ընտրեք «Մայր Հայաստան» N 14, որովհետեւ դուք չեք գտնի մնացած որեւէ քարոզչություն անողի մոտ այսքան քաղաքական-հասարակական կառույցների միավորում: Այդ կառույցների ղեկավարները եւ նրանց անդամները ամենեւին էլ մտքի խնդիր չունեն: Նրանք մտավորականներ են, արվեստի գործիչներ են, բարձրաստիճան նախկին զինվորականներ են, հայ ժողովրդի ցավով տառապողներ են, նախկինում երկիրը կառուցողներն են:
Նրանք գնում են «Մայր Հայաստանի» հետեւից, որովհետեւ հասկացել են, որ սա կարիերիստների շարժում չէ, այստեղ որեւէ մեկը չի ձգտում Երեւանի քաղաքապետի այդ ջարդված աթոռին, այլ Երեւանի ընտրությունները դարձնելու են ոստնակ՝ ցատկելու համար ամբողջ իշխանափոխության հասնելու»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
«Մայր Հայաստան» դաշինքը, ասաց նա, հասնելու է իշխանափոխության, հակառակ դեպքում մենք չգո ենք դառնալու, քանի որ արդեն դրված է հայ ժողովրդի լինելու կամ չլինելու խնդիրը։
«Այստեղ դավաճանություն չկա, սա պարզապես աղետ է, որը սպառնում է մեր գոյությանը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:
Գործող իշխանությունների «Ապագա կա»-ն, նրա համոզմամբ, հայ ժողովրդի ապագայի ոչնչացումն է:
«Գնացեք ընտրության, ձեզ կսպառնան աշխատանքից ազատելու սպառնալիքներով, հազար ու մի այլ վտանգներով. Մի՛ վախեցեք: Եթե դուք «այո՛» ասացիք ՔՊ-ին, ապա ստորագրում եք ձեր մահվան վկայականը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:
Եթե ուզում եք, որ մենք գոյատեւենք, ասաց նա, գնացեք եւ ձայնը տվեք համար 14-ին, որովհետեւ դա է մեր փրկությունը․ «Մայր Հայաստանը» երկար ցուցակում ամենավերջինն է։
Ավելին՝ տեսանյություն: