կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 14:50
Քաղաքական

Եթե հայ ժողովուրդը չի ցանկանում ինքնաոչնչացվել՝ այս հանրահավաքին պետք է մասնակցի. Սերժ Սրապիոնյան

Եթե հայ ժողովուրդը չի ցանկանում ինքնաոչնչացվել՝ այս հանրահավաքին պետք է մասնակցի. Սերժ Սրապիոնյան

Այսօրվա հանրահավաքը դեռ վաղուց պետք է կազմակերպվեր. այս իշխանությունները երկիրը տանում են կործանման, իսկ ընդդիմությունը այսօր կարևոր անելիք ունի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, գրականագետ, ԵՊՀ դոցենտ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով  ընդդիմության կազմակերպած այսօրվա հանրահավաքին և այն քայլերին, որոնք պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կանխի օրվա իշխանությունների պետականակործան քաղաքականությունը:

«Ընդդիմությունը հայտարարել է՝ ծրագիր ունի: Մենք ընդդիմության համակիրներն ենք: Այսօր ընդդիմությունն ունի որոշակի լծակներ, և այսօր այն հայտարարությունները, թե ընդդիմությունն անելիք չունի, ուղղակի պետության կործանման ջրաղացին ջուր լցնել է: Ընդդիմությունն ի պաշտոնե հայտարարել է՝  եթե հայ ժաղավուրդը չի ցանկանում ինքնաոչնչացվել, ապա պետք է այս հանրահավաքին մասնակցի։ Հարյուր անգամ ասել եմ՝ փողոցով եկածը, փողոցով կգնա: Այս մարդիկ ոտնատակ են տալիս բոլոր տեսակի օրենքները՝ Սահմանադրություն չկա, իրավական պետություն չկա: Մենք ապրում ենք «յաբախտի», ապրում ենք քաոսային իրավիճակում: Հետևաբար՝ ընդդիմությունն ինչ ծրագիր էլ  որ առաջարկի, և եթե այդ ծրագրի մեջ նկատելի է այս խունտայի վերացման հնարավորությունը, ժողովուրդը միահամուռ պետք է օգնի ընդդիմությանը: Հետո թող դնեն՝ թացը չորից տարբերակեն: Այսօր կենսական խնդիրը տվյալ իշխանություններին վտարելն է: Հայ ժողովրդի գոյատևման այլ տարբերակ չկա: Այս պահին մեզ համար ավելի վտանգավոր չէ  թուրք-ադրբեջանական տանդեմը, քան Հայաստանի իշխանական լծակներին տիրապետող խունտան. սա ավելի արագ է մեզ մղում կործանման, քան թուրք-ադրբեջանական դաշնազույգը: Միջազգային լարված իրավիճակի ֆոնին՝ մենք պետք է գտնենք մեր ապրելու եղանակը»,- ասաց Սերժ Սրապիոնյանը:

Անդրադառնալով վաղը կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նա կարծիք հայտնեց, որ վաղը որևէ պայմանագիր չի ստորագրվի: Ըստ Ս. Սրապիոնյանի՝ Նիկոլն իր տերերի հետ երկիրը կործանման տանելու այնպիսի նրբին ծրագիր է մշակել, որ շատ լավ գիտակցում է՝ եթե վաղը պայմանագիր ստորագրեց, ապա բորբոքված կրակի վրա յուղ կլցվի:

«Փաշինյանը շատ լավ տիրապետում է մի մեթոդի՝ վերելակների մեջ պայմանավորվելու, բանավոր պայմանավորվելու, «ինչ ուզի, էն էլ բանակցելու» տեխնոլոգիային: Վաղը Փաշինյանը Ալիևի հետ կպայմանավորվի հետագա տարածքների զիջման նոր մեխանիզմ: Հիշում եք՝ Ալիևը ասում էր, որ լուծված է Արցախի խնդիրը. Ալիևն ասում էր Նիկոլի միտքը: Վաղը Արցախի խնդիր չի քննարկվի, քանի որ երկու թուրքաբարոններն էլ համարում են լուծված, փոխարենը վաղը լուծվելու է Հայաստանի այն տարածքների  խնդիրը, որոնք մեծ հաճույքով Փաշինյանը կնվիրաբերի Ադրբեջանին: Նիկոլի և Ալիևի հանդիպումը նոր դավադրություն է հայ ժողովրդի թիկունքում և ժողովրդի դեմ: Եթե այս հանրահավաքները չբերեն, հասցնեն Նիկոլի վտարմանը, ապա մենք ապրում են մեր պատմության վերջին էջը: Այս իշխանության համար թիվ մեկ խնդիրն իրենց նյութական բարեկեցությունն է: Նախկիններին ասում էին՝ թալանչի, բայց իրենք այդ խնդիրը լուծում են ոչ թե թալանելով, այլ երկիրն աճուրդի հանած»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը:

 

                                                                                                          Լենա Կարապետյան