Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի կողմից սուրբ պատարագի մատուցումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Ակնապիշ հետևել եմ այդ իրադարձությանը, ոգևորվել եմ, չէի կարողանում թաքցնել հիացմունքս: Տպավորված է ամբողջ աշխարհը: Կարծում եմ` այդ մասին դեռ երկար կխոսվի»,- ասաց պատգամավորը:
Նրան տպավորել էր այն, որ Հռոմի պապը դիմեց ամբողջ աշխարհին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը` այն համարելով 20-րդ դարի սարսափներից մեկը: Տպավորիչ էին Հայոց կաթիկոսների, Վենետիկի հայ հոգևորականների մասնակցությունը, հայերենով հնչեցրած աղոթքները, Գյումրու Սուրբ Աստվածամայր երգչախմբի կատարումները հայերենով:
«Հռոմի պապն արեց մի բան, որի արդյունքները դեռ երկար ենք զգալու: Այսօր Թուրքիան շոկի մեջ է, իսկ միջազգային հանրությունը փորձում է նոր գնահատել Վատիկանի աննախադեպ իրադարձությունը: Ես հետևեցի միջազգային առաջատար մամուլին, դեռևս գնահատականներ չեն հնչեցնում, բայց բոլորը գրում են, որ Հռոմի պապը 20-րդ դարում իրականացված ջարդերը անվանել է ցեղասպանություն: Հռոմի պապի արդարամիտ քայլն իր արդյունքները կտա առաջիկայում: Նա արեց այնպիսի մի քայլ, որից հետո մնացած քայլերը պետք է արդեն ածանցվեն: Նրա այցելությունը Հայաստան հաջորդ տարի կլինի այդ համարձակ քայլի շարունակությունը»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ նշեց, որ Հռամի պապի համարձակ քայլը կմեծացնի Հայոց ցեղասպանության ճանաչումը, մասնավորապես` քրիստոնեական աշխարհում: