կարևոր
4270 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-29 14:29
Հասարակություն

Ահազանգ․ Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին

Ահազանգ․ Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ 

«Լոռու մարզում հեղեղումների հետ կապված կարևոր տեղեկություններ ինձ փոխանցեցին, որոնք կարող են նաև մի շարք հարցերի պատասխաններ տալ կամ նոր հարցեր առաջացնել։

Այսպես։ 2024թ․ ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել հնարավոր հեղեղումների մասին՝ նշելով, որ Ձորագետի վրա կառուցված ջրամբարից մինչև օգոստոս ամիս կարող են լինել ջրի բացթողումներ: Ըստ Լոռու մարզպետարանի հայտարարության՝ դա կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Հայտարարության հղումն այստեղ է։ Ֆիքսենք, որ մայիսի 29-ի դրությամբ այն կա կայքում, իսկ եթե հանկարծ այդ լուրն անհետանա մարզպետարանի կայքից, ապա կա սքրինշոթը, որը պատկերված է ներքևի նկարում։

Տեղեկություններ են հասնում, որ ջրի բացթողում է եղել նաև Մեծավանի ջրամբարից, ինչն էլ իր հետ բերել է Տաշիր և Ձորագետ գետերի վարարման։ Բայց այդ մասին քիչ ավելի ուշ կխոսենք։

Հիմա շեշտը դնենք Լոռու մարզպետարանի այս հայտարարության վրա և հասկանանք, թե Ձերագետի ջրամբարից ջրի բացթողումն ինչքանո՞վ է ազդել Դեբեդի վարարումների վրա։

Բացահայտումները կարող են իշխանության համար թանկ նստել»։