|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել ջրհեղեղների:
Քանի որ լեռնային շրջաններում առկա է ձյան ծածկ` 50-80 սմ, որը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կարող է վերածվել հալոցքի, և այդ օրերին սպասվում են տեղումներ, ապա կա վտանգ, որ հանրապետության առանձին հատվածներում կնկատվի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում. զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը` միևնույն ժամանակ խորհուրդ տալով գարնանային վարարումների և սելավների վտանգներից խուսափելու համար միջոցներ ձեռնարկել` գույքն ամրացնել, թունաքիմիկատները հեռացնել, թանկարժեք իրերը բարձր տեղերում դնել և ավազով պարկեր պատրաստել: