կարևոր
2530 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-04 18:08
Հասարակություն

Սիսիանի համայնքապետարանը քաղաքացիներին հորդորում է ԱԹՍ գործարկելիս նախապես տեղյակ պահել

Սիսիանի համայնքապետարանը քաղաքացիներին հորդորում է ԱԹՍ գործարկելիս նախապես տեղյակ պահել

Սիսիանի համայնքապետարանից քաղաքացիներին հորդորել են ցանկացած տեսակի անօդաչու թռչող սարքեր գործարկելուց առաջ նախապես զգուշացնել այդ մասին։

«Սիսիան համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք ցանկացած տեսակի անօդաչու թռչող սարքեր գործարկելիս նախապես զանգահարել 094 148 005 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում։