կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-28 10:57
Քաղաքական

Տավուշի մարզպետարանը գաղտնի է պահում քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության մասին տեղեկությունները. «Ժողովուրդ»

Տավուշի մարզպետարանը գաղտնի է պահում քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության մասին տեղեկությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օգոստոսի 28-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տա­վուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասա­կարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 42 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 4 միլիոն 705 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չէ այդ որոշման հավելվածը, դրամա­կան օգնություն ստացած քաղաքացի­ների անուն-ազգանունները։


Սեպտեմ­բերի 12-ին մարզպետն իր մեկ այլ որոշմամբ 35 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիոն 500 հազար դրամ օգնություն։ Տավուշի նախկին մարզպետների պաշտոնա­վարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակ­վում էին պետական բյուջեից դրամա­կան օգնություն ստացած քաղաքացինների անուն-ազգանունները, իսկ 2019թ. փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգ­նություն տրամադրելու որոշումներում քաղաքացիների այդ տվյալները հրապարակված չեն։ Դա, հավանաբար, կատարվում է քաղաքացիների անձնական տվյալները չհրապարակելու պատճա­ռաբանությամբ։

Աղքատության բարձր մակարդակ ունեցող սահմանամերձ մարզի բնակիչները չգիտեն, թե ինչու տարբեր քաղաքացիների տարբեր չա­փերով են պետբյուջեից օգնություն հատկացնում, ամենամեծ դրամական օգնություն ստացածները ամենաանապահո՞վ թե՝ ամենամեծ սոցիալական խնդիրներն ունեցող քաղաքացիներն են։ Տավուշի մարզպետարանի աշխա­տողները պետական բյուջեից պարգեւատրվում են, սակայն դրանց վերաբեր­յալ որոշումները մարզպետարանի ին­տերնետային կայքում չեն հրապարակ­վում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում