կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 21:37
Հասարակություն

Սյունիքի մարզպետարանը՝ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության մասին

Սյունիքի մարզպետարանը՝ Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության մասին

Սյունիքի մարզպետարանից հայտնում են.

«Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»: