կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 20:09
Հասարակություն

Իսկ ո՞վ է ասում, որ ՊՆ-ն նախապես տեղյակ չի եղել դրա մասին. Սուրեն Պապիկյանը՝ Ներքին Հանդում հակառակորդի առաջխաղացման մասին

Իսկ ո՞վ է ասում, որ ՊՆ-ն նախապես տեղյակ չի եղել դրա մասին. Սուրեն Պապիկյանը՝ Ներքին Հանդում հակառակորդի առաջխաղացման մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները առաջ եկել Ներքին Հանդի հատվածում,  ինչու՞ է ՀՀ քաղաքացին՝ ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցին այնտեղ է տեղակայված, իսկ ՊՆ-ն որևէ հստակ հայտարարություն այս մասով չի անում:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, փոխարենը նշեց, թե կարևոր է, որ բարձրացված հարցերի մեջ սուտը և մանիպուլյացիան քիչ լինեն

«Իսկ ո՞վ է  ասում, որ ՊՆ-ն նախապես տեղյակ չի  եղել  դրա մասին, կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին, հրապարակային ամեն ինչ պետք է ասե՞նք, դա ձեր գործելաոճն է, հրապարակայնացնել այն, ինչ կարիք չկա հրապարակայնացնել, դա 5-րդ շարասյան գործն է՝ համոզել համայնքապետին, որ համայնքը զրկվել է ջրից, սրանք ապացուցված փաստեր են»-ասաց ՊՆ նախարարը և հավելեց՝ ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքական նպատակներով օգտագործել.

«Ես ամաչում եմ, յուրաքանչյուրի փոխարեն, ով փորձում է ակնհայտ սուտը դարձնել մատի փաթաթան և ապակողմնորոշել հանրությանը: Մենք հիմա քննարկում են բաներ, որոնք համատեղ ուժերով պետք է բացառենք, այլ ոչ թե առիթներ փնտրենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական  բանակը և մեր զինվորի սխրանքը»,-ասաց նա: