Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանը զգուշացնում է Դեբետի, Ձորագետի վարարման վտանգի մասին, ապա պետք է համապատասխան փաթեթ ներկայացներ, որտեղ կետ առ կետ գրված է, թե ինչ պետք է արվի գետի վարարման դեպքում վտանգները կանխելու համար, խոսքը, օրինակ, ափերի ամրաշինական աշխատանքների մասին է։ Ավելին՝ պետք է հաշվարկեին, թե որքան ջուր են բաց թողնելու և որքան տեղումներ են կանխատեսվում։ Որովհետև, երբ 2 օրվա ընթացքում տեղումները գերազանցում են ամսվա տեղումների մակարդակը, ապա ակնհայտ է, որ խնդիր լինելու է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներին, ինչի մասին մոտ մեկ ամիս առաջ մարզպետարանը նախազգուշացում էր տարածել։
«Ստացվում է՝ ապրիլից իշխանությունը զգուշացնում է վտանգի մասին, բայց զբաղված է բոլորովին այլ հարցերով, «Տավուշը հանուն հայրենքի» շարժումով։ Սա այն դեպքում, երբ նաև տեսանյութեր են պտտվում, որ ջրահեռացումը պատշաճ չի իրականացվել տարածքում, ու կառավարությունը մինչև այսօր պարզաբանում սրա հետ կապված չի ներկայացրել։ Այսինքն, զգուշացնում են, բայց միջոցներ ձեռք չեն առնում, իսկ հիմա է կամավորականներ են փնտրում, ԿԳՄՍ նախարարության միջոցով հայտարարություն են տարածում, թե բա՝ հարգելի ուսանողներ, եկեք կամավորական աշխատանք արեք։ Եթե դուք տանում եք ուսանողի, որ պատշաճ հագուստ ու սարքավորումներ չունի, ապա նա գնում է միայն բարոյական աջակցություն ցույց տալու ու ցեխը մաքրելու համար, բայց մի տարածքում, որտեղ կա պարենի, սննդի, ջրի, դեղորայքի առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր, որոնք առաջին հերթին պետք է լուծվեն, այդ ուսանողներն այս ուղղությամբ ի՞նչ կարող են անել»։
Նա նաև ընդգծեց, որ կամավորականներ փնտրել կարելի էր միայն այն բանից հետո, երբ պետության ռեսուրսները սպառված կլինեին։ «Մենք ՆԳՆ-ում հատուկ ջոկատայիններ՝ ոստիկանության հատուկ զորքեր ունենք, որտեղ ընդգրկված են պինդ, մարզված տղաներ, նրանք ընտելացած են երկարատև պրոցեսներ գեներացնելու, կարող են այս իրավիճակում լուրջ խնդիր լուծել, ինչո՞ւ այդ մարդիկ չեն ներգրավվում այս աշխատանքներում, ինչո՞ւ են նրանք զբաղված միայն Երևանում ընթացող քաղաքական պրոցեսները ճնշելով, ինչու ՊՆ ստորաբաժանումները ներգրավված չեն այս աշխատանքներում։ Ի վերջո, երբ բնական աղետներ են լինում՝ հենց ՆԳՆ և ՊՆ աշխատակիցների վրա է կենտրոնանում հիմնական աշխատանքը, հետո միայն, եթե այդ ուժերը չեն բավականացնում՝ կամավորականներ ներգրավում»։
Փորձագետը նաև ընդգծեց, որ հեղեղումներից հետո՝ այս տարածաշրջանում նոր խնդիրների առաջ ենք կանգնելու։ «Այս հեղեղումով չպրծանք, այս ջրերի, գրունտային ջրերի տեղաշարժից հետո՝ մենք վաղը այլ տիպի բնական աղետների առաջ ենք կանգնելու։ Խոսքը սողանքների մասին է, այսինքն, լերկ ժայռերը, որոնցով շրջապատված են այդ բնակավայրերը, շարժվելու են դեպի քաղաքներ, գյուղեր։ Հիմա ես հարց ունեմ մեր պետական կառավարման մարմիններին, այս վտանգը կանխելու հայեցակարգային լուծում ունե՞ն, դրանք արդեն այսօր պիտի դրվեն սեղանին»։
Աղբյուր` Փաստինֆո