կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-24 11:46
Հասարակություն

Լոռու մարզպետարանը Ձորագետի և Դեբեդի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել

Լոռու մարզպետարանը Ձորագետի և Դեբեդի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել
Լոռու մարզպետարանը Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել․
 
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Հարգելի քաղաքացիներ
 
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-18:00 ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի (ՁորաՀԷԿ-ի) պլանային կանգնեցում: Էլեկտրակայանի կանգառման պահին, գլխամասային հանգույցի փականի բացման ժամանակ ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք, որը վտանգ կարող է հանդիսանալ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչների և առափնյա գոտում հանգստացողների համար:
 
Հորդորում ենք առավելագույն զգուշություն ցուցաբերել»,- ասվում է հայտարարությունում։