Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր նպատակն է «Հանուն հայրենիքի» շարժումը վերածել համազգայինի։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։
Նա նշել է, որ Շարժումը ինչ-որ չափով հաջողություններ գրանցեց այն առումով, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման իրավիճակ ստեղծվել։
«Շատերն ասում էին, որ հասարակությունը պասիվ է և փողոց դուրս չի գա։ Բայց մարդիկ դուրս եկան, թեև մենք չկարողացանք հավաքել անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, որը կստիպեր իշխանություններին հրաժարական տալ։ Հիմա մարդկանց հետ շփվելիս փորձում ենք նրանց հնարավորինս ներգրավել պայքարի մեջ։ Մեր խնդիրն է լինել ավելի համոզիչ և հերքել Շարժման շուրջ ձևավորվող առասպելներն ու կեղծիքները»,- նշել է նա։
Դանիելյանը միաժամանակ մատնանշել է տարբեր միջազգային կազմակերպությունների և երկրների հետ աշխատելու կարևորությունը, որպեսզի հալածանքների կիրառման հարցում իշխանությունների վրա ճնշում գործադրվի։
Պատգամավորը հայտարարեց հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ խորհրդարանում հատուկ միջոցների կիրառման հարցով քննչական հանձնաժողով ստեղծելու մասին։
«Միևնույն ժամանակ, իշխանությունները կարող են դեմ լինել նման հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ իրենք չեն կարողանա պատասխանել հարցերին»,- եզրափակել է նա։
Աղբյուր` News.am