կարևոր
4783 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-28 22:14
Հասարակություն

Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքեները. Գառնիկ Դանիելյան

Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքեները. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

Այսօր Եվրոպական խորհրդարանի 7 պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել, շեշտելով, որ «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերին պատկանող քաղաքացիների գոյաբանական հարցերի վերաբերյալ մտահոգությունը»:

Միաժամանակ Եվրոպական խորհրդարանի գերծընկերները կոչ են արել Հայաստանի կառավարությանը «Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները»։

Հայտարարություն է տարածել նաև

«Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը (Internation Union of Socialist Youth - IUSY), որի անդամ է ՀՅԴ Երիտասարդականը:

Հայտարարության մեջ միջազգային կազմակերպությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել կապված Հայաստանի հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ` նշելով, որ «Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը»:

IUSY-ն, դատապարտելով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիռարումը և բռնաճնշուները Հայաստանի կառավարության կողմից, կոչ է արել «հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահամանադրական իրավունքը»: