| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5725 դիտում,
        
            5725 դիտում,  1 տարի առաջ - 2024-04-22 12:02
            1 տարի առաջ - 2024-04-22 12:02  
        ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է, որ Կիրանցից տեղափոխվել են Ոսկեպար՝ հասկանալու ինչ է կատարվում։ Ընդդիմադիր պատգամավորը ստացել է տեղեկություններ, որ այնտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվում։
Քաղաքացիները կոչ են անում զինվորներին չհանձնվել, այդ ապօրինի քայլին չգնալ։ «Հայ եղե՛ք․ հայավարի մտածե՛ք» ,-ասում են քաղաքացիները՝ շարունակելով կանգնած մնալ այն կետերում, որոնք ականապատված են։ Ինչպես կադրերից է պարզվում՝ քաղաքացիները կրակոցների ձայներ են լսել։
Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:
Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ:
Մանրամասն՝ տեսանյութում